Ոչ ոք չի ասել, որ բոլորը պիտի բարձրագույն կրթություն ունենան, ոչ ոք չի ասել, որ բոլոր բարձրագույն ավարտածները չավարտածներից խելոք են, պարզապես աշխարհն այնպես է կառուցված, որ մի ամբողջ ազգի ճակատագիր որոշողը և ազգի պատգամը կրողը պիտի լինի՝
1. միջին վիճակագրական քաղաքացուց առավել կրթված և գրագետ,
2. առավել փորձառու և հեռատես,
3. առավել հայրենանվեր և պատասխանատու,
4. առավել իմաստուն և անմոլոր,
5. առավել զուսպ և առավել խոհեմ,
6. առավել էսթետիկ և առավել բարեկիրթ,
7. առավել ասուն և ոչ ան՝ասուն այնքան, որ ԱԺ ամբիոնից, մոռանալով իր կարգավիճակը, ներկայանա փողոցայինի տեսքով և հայտարարի, որ ինքն հպարտ է իր միջակությամբ և իր անգիտությամբ, քանի որ իր յուրօրինակ «սիրո» շնորհիվ է հասել այն պաշտոնին և այն կուսակցության պատվավոր անդամի կոչմանը, որն այսօր մի բովանդակություն ունի՝ թշնամահպատակ:
Իրենք մեղավոր չեն, պատգամավորի ինստիտուտը պղծողներն են մեղավոր, որ ամեն միջին վիճակագրականին բերեցին այդ դահլիճ որպես կոճակ սեղմող՝ ներառյալ նիկոլը:
Հ.Գ. Մոլորությունների պատճառը իմաստության պակասն է, դրա բացակայությունը:
Դիտարկելով մեր երկրում տիրող մոլորությունների սանդղակը՝ վստահ կարելի է ասել, որ մեր պետության որոշում կայացնողների ճնշող մեծամասնությունը երբեք էլ չի աճել «կոճակ սեղմողի» կարգավիճակից:
Աղետ է, երբ հայրերն են անգետ ու անպատիվ:
Աղետ է, երբ մեծանուններն են փոքրոգի:
Աղետ է, երբ ամենաբարձրադիրը ամենացածում գտնվողից էլ անշտկելի սխալներ է թույլ տալիս:
Ավաղ, վերը գրվածը դեռ հասու չէ մեր քաղաքական վերնախավի մեծ մասի գիտակցությանը:
Փրկեա զմեզ ի չարէ…
Էլիզա Առաքելյան